Դիմագրավել համբերությամբ
Աշակերտները սրտերը հաստատելով եւ հորդորելով, որ հարատեւեն հավատի մեջ եւ ասում էին, որ շատ մեծ նեղություններով պետք է մտնենք Աստծո թագավորությունը: Գործք Առաքելոց 14.22
Մեր կամքին եւ ցանկություններին հակառակ ամեն անհանգստություն եւ հուսախաբություն պետք է վերածվեն իրական օրհնությունների, եթե մենք կարողանանք նրանց դիմագրավել համբերությամբ:
Ուրիշների վատ բնավորությունները, ծաղրանքները, անիրավությունները, հիվանդություններն ու արկածները Աստված իր ողորմությամբ թույլ է տալիս, որ մեզ հանդիպեն, ոչ թե մեզ վրդովեցնելու, այլ մեր հանգիստը ավելացնելու համար, եթե մենք կատարելապես վստահենք մեր երկնավոր Հորը, Նրա սիրուն եւ իմաստությանը եւ բառացիորեն հանգստանալով Նրա մեջ, խաղաղությամբ սպասենք դժվարությունների խաղաղ լուծմանը:
Նրանց լուծվելուց հետո էլ կարիք չկա կասկածել կամ դժգոհել, եթե նրանք մեր ակնկալածի նման չեղան: Որեւէ խնդիր ողջ վստահությամբ Նրան հանձնելուց հետո արդյունքը ինչ էլ լինի պետք է առանց կասկածելու ընդունենք փառաբանությամբ: Հավատացեք, որ քիչ հետո պետք է տեսնենք Նրա իմաստուն կարգադրության գերազանցությունը:
Շատ նեղություններով եւ համբերությամբ մենք պետք է մտնենք Աստծո թագավորությունից ներս: Կարելի է ասել, որ սա իրական է նաեւ երկրի վրա մեր ֆիզիկական կյանքի համար: Քո համբերությունը եւ վստահությունը շատ պիտի ուրախացնեն Տերոջդ, որ այստեղ լավագույնը անի քեզ համար, եւ քեզ պետք է տա հնարավորություն ժառանգելու հավիտենական կյանքի մեջ քեզ համար պատրաստած Իր թագավորությունը:
«Վտակներ անապատի մեջ» գրքից