Դա լավագույն լուրն էր, որ լսել եմ այս շաբաթ
Գոլֆի մրցաշար էր: Հաղթողը ստացել էր խոշոր դրամական մրցանակ և ուրախությամբ տուն էր վերադառնում, երբ ճանապարհին մի կին է նրան մոտենում: Կինն այնքա՜ն գունատ տեսք ուներ…
Կինը պատմում է, որ իր որդին ծանր հիվանդ է, և շատ թանկարժեք վիրահատության կարիք կա, որի համար գումար, ցավոք սրտի, իրենք չունեն: Արցունքն աչքերին՝ նս մի քիչ գումար է խնդրում որդու բուժման համար:
Պատմությունն այնքան է ազդում մարզիկի վրա, որ կնոջն է տալիս իր շահած ողջ գումարը:
Հաջորդ օրը նա պատմում է ընկերներին այդ դեպքի մասին, որին ընկերներն արձագանքում են.
– Ցավում ենք քեզ համար, մենք էլ ենք այդպես խաբվել: Այդ կինը ժամանակ առ ժամանակ մոտենում է անցորդներին և այդ պատմությունը պատմելով՝ գումար է խնդրում: Կներես, որ քեզ նախապես չէինք զգուշացրել:
– Ինչպե՞ս թե, այսինքն՝ ոչ մի հիվանդ երեխա էլ չկա՞:
– Ո՛չ:
– Փա՜ռք Աստծո: Դա լավագույն լուրն է, որ լսել եմ այս շաբաթ…
Ըստ mirpozitiva.ru-ի