Սոցիոլոգ գիտնականներն անցկացրել են այսպիսի փորձ։ Նրանք մտել էին ուղղիչ հաստատություն և հարցաքննել յուրաքանչյուր դատապարտյալի։ Ընդհանուր հարցաքննվել է մի քանի հազար մարդ։ Գիտնականները ապշած էին մնացել պատասխաններից։ Այն հարցին, թե «Ո՞ր արտահայտությունն եք ամենաշատը հիշում ձեր ծնողներից», բանտարկյալները պատասխանում էին, որ ամենաշատը հիշում են այսպիսի արտահայտություն. «Դու հաստատ երբևէ կընկնես բանտ»:

Ստացվում է, որ ծնողները նրանց կյանքում ասել են ոչ ճիշտ բառեր:

Իսկ ի՞նչ ենք ասում մենք մեր երեխաներին: Սովորաբար հիշողության մեջ գալիս են այսպիսի արտահայտություններ.

- Եթե չսովորես, կդառնաս բակ մաքրող:

- Քեզանից բան դուրս չի գա:

- Ձեռքերն աճում են սխալ տեղից (անհաջողակ):

Ի՞նչ եք դուք ասում ձեր երեխաներին:

Տալի՞ս եք նրանց հույս, թե՝ ոչ: Ասո՞ւմ եք նրանց քաջալերանքի խոսքեր, թե՝ ոչ: Խոսքը մեզ հիշեցնում է. «Մարդս իր բերանի պտուղներիցը կկշտանայ բարիքներով»:

Ասում են՝ հրեաները մանկուց իրենց երեխաներին ներշնչում են, որ նրանք օրհնյալ ճակատագիր ունեն:

Կա մի առակ, որտեղ երկու մայրեր (մեկը՝ ռուս, մյուսը՝ հրեա) արձագանքում են իրենց երեխաների նույն արարքին: Ռուսն ասում է. «Վանյա՛, չսովորես, կդառնաս բակ մաքրող»: Հրեա մայրն ասում է. «Աբրա՛մ, դու որպես մեծ կազմակերպության ապագա գլխավոր տնօրեն ուղղակի չես կարող քեզ այդպիսի շքեղություն թույլ տալ՝ չսովորել»:

Սա ոչ կանոնական առակ է: Բայց շատ ուսուցողական:

ԻՍԿ Ի՞ՆՉ ԵՔ ԴՈՒՔ ԱՍՈՒՄ ՁԵՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ:

Հեղինակ՝ Օլեգ Հայրապետով

Թարգմանեց Աննա Հովհաննիսյանը

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.