Ազատությունը՝ լինելու նա, ով կաս․․․
-Վարպե՛տ, դու ասում էիր, որ եթե ինքս ինձ ճանաչեմ, կդառնամ իմաստուն, սակայն ինչպե՞ս դա անել։
-Սկզբում վերցրո՛ւ մարդկանցից որոշելու իրավունքը, թե ով ես դու։
-Այդ ինչպե՞ս։
-Մեկը քեզ կասի, որ դու վատն ես․ դու կհավատաս ու կտխրես։ Մյուսը կասի, որ լավն ես․ դու կուրախանաս։ Քեզ գովում են կամ քննադատում, հավատում կամ դավաճանում։ Քանի դեռ նրանք ունեն իրավունք որոշելու՝ ով ես դու կամ ինչպիսին ես դու, ինքդ քեզ չես գտնի։ Վերցրո՛ւ նրանցից այդ իրավունքը։ Եվ ինձանից նույնպես։
Հ․Գ․ Աստվածաշունչն էլ քաջալերում է լինել ոչ թե մարդահաճո, այլ՝ Աստվածահաճո․«Որովհետեւ հիմա մարդկա՞նց եմ հաճեցնում, թէ Աստուծուն. կամ ուզում եմ մարդկա՞նց հաճոյ լինել. Եթէ տակաւին մարդկանց հաճոյ լինէի, Քրիստոսի ծառայ չէի» /Գաղատացիս 1․10/։