Աթեիստ կատուները․․․
Գիտական աթեիզմի ամբիոնից մի պրոֆեսոր անցնում է փողոցով և հանկարծ տեսնում տղայի մի արկղով՝ լի նորածին կատուներով։
- Ի՜նչ հիանալի կատուներ ունես։
- Այո՛,-ասում է տղան, որովհետև այս կատուները աթեիստ են։
Մեկ շաբաթ անց պրոֆեսորն անցնում է իր կնոջ հետ նույն փողոցով, խնդրում է կնոջը մոտենալ տղային և գովել կատուներին՝ ասելով․
- Դու շա՜տ կզարմանաս նրա պատասխանից։
Նա մոտենում է տղային ու ասում․
- Աշխարհում ավելի հիանալի՜ կատուներ ես չեմ տեսել։
- Դա նրանից է, որ կատուները քրիստոնյա են։
- Ինչպե՜ս թե,-բացականչում է պրոֆեսորը,- մի շաբաթ առաջ նրանք աթեիստ էին։
- Կատուների աչքերը բացվել են,-պատասխանում է տղան։
Հ․Գ․ Այդպես էլ կյանքում է տեղի ունենում․ երբ մեր աչքերը բացվում են, մենք ճանաչում ենք Հիսուս Քրիստոսին՝ որպես Տեր ու Փրկիչ՝ դառնալով իրական քրիստոնյաներ․
«Եւ նորանց աչքերը բացուեցան եւ Նորան /Քրիստոսին/ ճանաչեցին․․․» /Ղուկաս 24․31/։