Աստվածաշնչյան 9 փաստ աղոթքի մասին
1․ Աստվածաշնչում ընդհանուր առմամբ գրված է 650 աղոթք։
2․ Աստվածաշնչում նշվում է մոտ 450 աղոթքի պատասխան։
3․ Աղոթքի մասին առաջին հիշատակումը տեսնում ենք Ծննդոց գրքի 4․26-ում։
4․ Աստվածաշունչը պարունակում է Հիսուսի 25 աղոթքները Նրա երկրային ծառայության ընթացքում։
5․ Պողոս առաքյալն աղոթքի մասին (աղոթքներ, աղոթքի խնդրանք, աղոթքի հաշվետվություններ, աղոթելու կոչեր) խոսում է 41 անգամ։
6․ Չնայած աղոթել կարելի է (պետք է) ցանկացած մարմնական դիրքով՝ Աստվածաշունչը հիշեցնում է դրանցից հինգի մասին՝ նստած, կանգնած, ծնկաչոք, դեմքով դեպի գետինը և վերև բարձրացրած ձեռքերով։
7․ Հիսուսի օրինակում, երբ Նա սովորեցնում է աշակերտներին աղոթել (Ղուկաս 11․1-4), Նա նշում է ուշադրություն պահանջող 5 կետեր՝ Նրա հավիտենական փառքը («Սուրբ թո՛ղ լինի քո անունը»), Նրա հավիտենական կամքը («թո՛ղ Քո թագավորությունը գա»), մեր ներկան («տո՛ւր մեզ»), մեր անցյալը («ների՛ր մեզ») և մեր ապագան («մի՛ տար մեզ»)։
8․Աստվածաշունչն անվանում է ամենաքիչը ինը տեսակներ աղոթքի՝ հավատքի աղոթք, համաձայնության, ներման, գոհության, երկրպագության, նվիրման, բարեխոսական, անեծքի և Հոգու մեջ աղոթքի։
9․ «Ամեն» բառը, որը բառացի նշանակում է «թո՛ղ այդպես լինի», «ճշմարիտ», Աստվածաշնչում առաջին անգամ երևում է Թվոց 5․22-ում։
Աղբյուրը՝ hristiane.ru