Աստված դեռ սպասում է...
Քանի որ Տիրոջ աչքերն ամբողջ երկիրն են դիտում, որպեսզի Իր զորությունը ցույց տա հօգուտ նրանց, որոնց սիրտն ուղիղ է Իր հետ:
Բ Մնացորդաց 16:9
Աստված փնտրում է ամեն ժամանակ Իրեն վստահող տղամարդու կամ կնոջ: Աստված այժմ, ավելի քան երբեք, ուզում է հրաշք կատարել որեւէ անհատի միջոցով, ով անվերապահորեն վստահում է Իրեն:
Աշխարհը դեռ սպասում է այդպիսի մեկին, որ տեսնի, թե Աստված ինչեր կարող է անել Իրեն ամբողջությամբ նվիրված մի անձի միջոցով:
Եվ ոչ միայն աշխարհը, այլ Աստված էլ է ուզում տեսնել մեկին, որ կհամաձանվի ոչնչություն համարվել Իր համար, հասկանում է Իր սերն ու կարողությունը, ամբողջական խոնարհությամբ շարունակում է Իրեն վստահել եւ հնազանդվել:
Այս այդ ժամանակ է, որ Աստված հրաշքներ կանի այդ մեկ անհատի միջոցով: Ս.Հ.Բ.
Աստծո մոտ սահման չկա հրաշքներ անելու, միայն մեկ պայմանով, որ ամբողջ փառքը Իրեն վերագրենք:
Իր 90-րդ տարեդարձին Ջորջ Մյուլլերը այսպես ասաց իր մոտ հավաքված Ավետարանի պաշտոնյաներին. «Ես ապաշխարել եմ 1825թ. Նոյեմբերին: Այն ժամանակ սերը դրամի, դիրքի, պատվի, աշխարիկ հաճույքների հանդեպ ամբողջությամբ կորել էին ինձ համար, եւ միմիայն Աստված էր մնացել որպես իմ բաժինը: Ամեն բան գտել էի Նրա մեջ, եւ ուրիշ որեւէ բանի ցանկություն չունեի: Եվ Աստծուս մեծ շնորհով այս վիճակս շարունակվեց մինչեւ այսօր, եւ ինձ դարձրեց երջանիկ, չափազանց երջանիկ մեկը, այնպես, որ ես միմիայն Աստծուս կամքը փնտրեցի, ու կփնտրեմ ամեն ժամանակ ու ամեն բանի մեջ:
Ու հիմա, իմ հարգելի եղբայրներ, ամենայն սիրով հարցնում եմ ձեզ, ձեր սիրտը կատարելապես տվե՞լ եք Աստծուն: Կա՞ որեւէ բան, որ Աստծուց առաջ եք դնում: Աղաչում եմ, մի՛ հանգստացեք, մինչեւ որ Նա անհունորեն սիրելի դառնա ձեզ համար»:
«Վտակներ անապատի մեջ» գրքից