Տիրոջ գաղտնիքն Իրենից վախեցողների հետ է, ու Իր ուխտը ցույց է տալու նրանց: Սաղմ. 25.14

Աստծո նախասահմանության մեջ կան գաղտնիքներ, որ Նա ուզում է սովորեցնել Իր զավակներին: Հաճախ նրանց հետ Իր վերաբերմունքը մարդկային աչքերով մութ է երեւում, սակայն հավատքը ավելի խորունկն է տեսնում եւ ասում է. «Սա Աստծո գաղտնիքներից մեկն է, դու միայն տեսնում ես դրսի կողմը, սակայն ես ավելի խորը թափանցելով այնտեղ թաքնված բան եմ տեսնում, որ մեծ նշանակություն ունի»:

Երբեմն թանկագին ադամանդները փաթաթում են կոշտ եւ անհրապույր ծրարների մեջ, որպեսզի նրանց արժեքը հայտնի չլինի: Երբ ուխտի տապանակը շինվեց անապատի մեջ, նա արտաքնապես գեղեցիկ չէր, եւ ուրեմն ոչ ոք չէր ենթադրում, թե ինչքա՜ն թանկագին գույներ կային նրա մեջ:

Սիրելի՛ բարեկամներ, կարող է պատահել, որ Տերը ձեզ շատ թանկագին նվերներ ուղարկի, մի՛ նեղվեք, երբ նրանք կոշտ ծրարների մեջ են փաթաթված: Վստահ եղեք, որ նրանց մեջ սիրո, բարության եւ իմաստության գանձեր կան պահված:

Ա.Ռ.Սիմբսըն

«Վտակներ անապատի մեջ» գրքից

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.