Ծղոտե զամբյուղով կարտոֆիլը, Աստծո Խոսքն ու մեր մտածողությունը
Մի օր թոռնիկը հարցրեց տատիկին.
-Տատի՛կ, դու ամեն օր կարդում ես Աստվածաշունչը և արդեն քանի՜ տարի է: Ինչ-որ բան գոնե մտապահո՞ւմ ես:
-Ո՛չ, թոռնի՛կս, չեմ հիշում:
-Ուրեմն՝ ինչո՞ւ ես նորից ու նորից կարդում այն:
-Տեսնո՞ւմ ես այն զամբյուղով կարտոֆիլը: Դատարկի՛ր կարտոֆիլը և զամբյուղով գնա ջուր բերելու:
Թոռնիկը ոչ մի կերպ չկարողացավ տուն բերել ջուր զամբյուղով, քանի որ ջուրը թափվում էր արանքներից: Այսպես նա փորձեց մի քանի անգամ:
-Տատի՛կ, ի՞նչ օգուտ գնալ ջրի զամբյուղով, եթե ես անգամ մի կաթիլ չեմ կարողանում բերել:
-Հիշո՞ւմ ես՝ ինչպիսին էր զամբյուղը մինչև քո վերցնելը:
-Կեղտոտ էր:
-Իսկ հիմա ինչպիսի՞ն է:
-Մաքուր է:
-Այսպես էլ մեր մտածողությունն ամեն օր մաքրվում է Աստվածաշունչ կարդալուց, անգամ եթե թվում է, թե չես հիշում կամ չես հասկանում:
«Որովհետեւ Աստուծոյ խօսքը կենդանի է եւ զօրաւոր եւ ամեն երկսայրի սուրից աւելի կտրուկ է, եւ թափանցում է մինչեւ շունչի եւ ոգու եւ յօդուածների եւ ծուծի բաժանուիլը. Եւ քննող է սրտի մտքերը եւ խորհուրդները» (Եբրայեցիս 4.12):