Արևմուտքից արևելք․․․
Մի քրիստոնյա աղջկա հարցնում են.
-Արդյո՞ք սատանան ձեզ հիշեցնում է ձեր մեղքերի մասին:
-Իհարկե', հիշեցնում է, -պատասխանում է աղջիկը, բայց ես նրան ուղարկում եմ արևմուտք, իսկ երբ նա վերադառնում է, ուղարկում եմ արևելք: Այդպես նա գնում է արևմուտքից արևելք, արևելքից արևմուտք և չի կարողանում գտնել իմ մեղքերը:
-Իսկ ինչո՞ւ եք արևմուտ և արևելք ուղարկում ձեր թշնամուն:
-Պատճառը շատ պարզ է: Չէ՞ որ Աստվածաշնչում գրված է.«Որչափ որ արևելքը արևմուտքից հեռու է, այնչափ հեռացրեց մեզանից մեր հանցանքները» (Սաղմոս 103.12):
«Բարի լուր» ամսաթերթից