Հավիտենական կյանքի հույսով, որ անսուտն Աստված հավիտենական դարերից առաջ խոստացավ: Տիտոս 1.2

Անսուտն Աստված խոստացավ:

Հավատքը կամքի ուժով չի գործում, այսինքն հավատքը այն ակնկալությունը չէ, թե անպայման որեւէ բան պիտի պատահի, այլ հավատքը որոշակի եւ հաստատ իմանալն է, թե Անսուտն Աստված ասել է մի բան, եւ քանի որ Ինքն է ասել, անպայման պիտի կատարի, ինչ որ ասել է, եւ ուստի կուրախանա եւ հանգիստ կլինի:

Հավատքը խոստումը փոխում է մարգարեության: Երբ տակավին խոստացված բանը կատարված չէ, դրա կատարվելու մեջ մենք էլ բաժին ունենք: Ու երբ հավատքը պահանջում է խոստումի կատարումը, խոստումը դառնում է մարգարեություն ու մենք հաստատ վստահություն ենք ունենում, թե պիտի կատարվի, քանի որ Աստվա՛ծ է ասել:

Ես ամեն տեղ հանդիպում եմ մարդկանց, ովքեր աղոթում են, որ ավելի հավատք ունենան: Սակայն, երբ ես ուշադրությամբ լսում եմ նրանց եւ հասկանում եմ նրանց աղոթքի ճիշտ նպատակը, տեսնում եմ, որ նրանք աղոթում են ոչ թե ավելի հավատք ունենալու մասին, այլ որպեսզի իրենց հավատքը տեսնող հավատքի փոխվի:
Հավատք ունեցող անձը անգամ մութի մեջ քայլում է վստահությամբ: Նա միայն աղոթում է, որ Աստված իր ձեռքը ավելի ամուր բռնի: Ֆիլիպ Բրուքս

Դուք հաջողությամբ բաժանորդագրվեցիք CHRISTIANS.am-ին
Welcome back! You've successfully signed in.
Great! You've successfully signed up.
Success! Your account is fully activated, you now have access to all content.