10 պատճառ, թե ինչո՞ւ չեմ լվացվում
Մի հովիվ, լսելով մարդկանց պատճառաբանությունները, թե ինչու չեն հաճախում եկեղեցի, կազմեց «10 պատճառ, թե ինչու չեմ լվացվում»․
1. Որովհետև ինձ ստիպել են լվացվել փոքր տարիքում։
2. Ովքեր լվացվում են, կեղծավոր են․ մտածում են, թե ուրիշներից մաքուր են։
3. Չեմ կողմնորոշվում, թե որ օճառն է լավագույնը։
4. Մի ժամանակ լվացվում էի, հետո՝ հոգնեցի։
5. Միայն մեծ տոներին եմ լվացվում՝ Սուրբ Ծնունդին ու Զատիկին։
6. Իմ ընկերներից ոչ ոք չի լվացվում։
7. Կլվացվեմ, երբ ծերանամ ու կեղտոտվեմ։
8. Ավելորդ ժամանակ չունեմ լվացվելու համար։
9. Ձմռանը ջուրը շատ սառն է, ամռանը՝ շատ տաք։
10. Չեմ ուզում, որ ինձանով գումար աշխատեն օճառի արտադրողները։
Հ․Գ․ Զգուշանա՛նք պատճառաբանություններից, հիշե՛նք, որ հաշիվ ենք տալու Աստծուն մեր ապրած կյանքի համար․ «Գնա՛ քո սրտի անբիծ ճանապարհով և քո աչքերի տենչանքով, բայց և իմացի՛ր, որ այս բոլորի համար Աստված պիտի քեզ դատաստանի ենթարկի» /Ժողովող 11․9/։