Իմ առավելությունները Քրիստոսում

Ուղղակի հրաշալի է տեսնել սուրբգրային ճշմարտությունները մեր կյանքի ու մեր ապագայի հետ կապված. ահա թե Քրիստոսում ինչպիսի առավելություններ ունեմ ես.

1. Ես ամեն օր ջանք եմ անում, որպեսզի Աստծո ծրագիրը կատարվի իմ կյանքում, քանզի ես ապրում եմ Նրան հաճեցնելու համար: Փիլ. 3.14

2. Իր փառքի զորության համեմատ` ես ամբողջ զորությամբ ուժեղացած եմ: Կող. 1.11

3. Ես իմ անձը հնազանդեցնում եմ Աստծուն, և սատանան փախչում է ինձանից, որովհետև ես դիմադրում եմ նրան Հիսուս Քրիստոսի անունով: Հակ. 4.7

4. Ես ընտրված եմ Աստծո կողմից, ներված և արդարացված Քրիստոսով: Ես ունեմ գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն և համբերատարություն: Հռոմ 8.33, Կող. 3.12

5. Ես ունեմ այն ամենը, ինչ ինձ հարկավոր է աստվածահաճո կյանքով ապրելու և սպառազինված եմ` Նրա բնույթով ապրելու: Բ Պետ. 1.3-4

6. Երբ լսում եմ Աստծո Խոսքը, անում եմ ճիշտ անպես, ինչպես ասվում է, և օրհնվում եմ իմ բոլոր գործերում: Հակ. 1.22, 25

7. Քրիստոսով ես մեռած եմ մեղքի համար` բոլոր հարաբերություններս կտրվել են դրանից, և կենդանի եմ Աստծո համար` ապրելով անսասան ընկերակցությամբ Նրա հետ: Հռոմ. 6.11

8. Հիսուս Քրիստոսի միջոցով, Ով ինձ ուժ է տվել, ես կարող եմ անել այն ամենը, ինչի կարիքը ունենում եմ իմ կյանքի ընթացքում: Փիլիպ. 4.13

9. Ես ընտրված եմ Աստծո կողմից, Ով ինձ կանչեց մեղքի խավարից և տարավ դեպի լույս և կյանք` Քրիստոսում, և հիմա ես կարող եմ հռչակել Նրա գերազանցությունն ու մեծությունը, ինչպիսին որ Նա կա: Ա Պետ. 2.9

10.  Ես ծնվել եմ նորից` հոգևորապես վերափոխվելով, նորոգված և առանձնացված Աստծո նպատակի համար` Աստծո կենդանի և հավիտենական Խոսքի միջոցով: Ա Պետ. 1.23

11.  Ես Աստծո ձեռքի գործն եմ, Քրիստոսով բարի գործերի համար ստեղծված, որի համար նախապես պատրաստվել եմ: Եփես. 2.10

12.  Ես ողորմած եմ. չեմ դատում ուրիշներին և ներում եմ շատ արագ։ Քանի որ ես այսպես եմ անում, Աստված հոգում է իմ բոլոր կարիքները` Իր փառքի մեջ ունեցած հարստությամբ` Հիսուս Քրիստոսի միջոցով: Փիլիպ. 4.19

13.  Ես Սուրբ Հոգու զորությունն եմ ստացել, և Նա կարողանում է հրաշքներ անել իմ միջոցով: Ես իշխանություն և զորություն ունեմ այս աշխարհի թշնամու վրա:  Մարկ. 16.17-18, Ղուկ. 10.17-19

14.  Ես ընդունել եմ շնորհի լիությունն ու արդարության պարգևը, պիտի թագավորեմ կյանքի մեջ՝ Հիսուս Քրիստոսով: Հռոմ. 5.17

15.  Ես ստացել եմ իմաստության և հայտնության հոգին` Նրան ավելի լավ ճանաչելու, իմ սրտի աչքերը լուսավորվել են այնպես, որ ես գիտեմ Քրիստոսով կյանք ունենալու հույսը: Եփես. 1.17-18

16.  Ես նորոգվել եմ Քրիստոսի գիտությամբ և Քրիստոսին ընդունելով` չեմ ցանկանում ապրել իմ հին կյանքով և բնույթով: Կող. 3.9-10

17.  Ես ապրում եմ Աստծո հանդեպ ունեցած հավատով բոլոր իրավիճակների մեջ, և հանգցնում եմ չարի ուղարկած բոլոր կրակոտ նետերը: Եփես. 6.16

18.  Ես կաչված եմ Աստծո շնորհով սուրբ կյանք ապրելու, և գովաբանելու Նրա փառքը աշխարհում: Սաղ 66.8, Տիմ. 1.9

19.  Վախը ինձ վրա իշխանություն չունի, քանզի Սուրբ Հոգին ապրում է իմ մեջ և տալիս ինձ Իր զորությունը, սերը և զգաստությունը: Բ Տիմ. 1.7

20.  Քրիստոսը ապրում է իմ մեջ, իսկ ես ապրում եմ Նրա հավատով և սիրով: Գաղ. 2.20

Հեղինակ՝ Ջոյս Մայեր

Թարգմանեց Հասմիկ Ղազարյանը